Կարվախալ. Խամեսի հետ «Ռեալն» ավելի լավը կդառնա

Կարվախալ. Խամեսի հետ «Ռեալն» ավելի լավը կդառնա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է ակումբի նոր ֆուտբոլիստների մասին։

-Խամեսը շատ մեծ օգուտ կբերի թիմին։ Նրա հետ մյուս ֆուտբոլիստներն ու հենց «Ռեալը» ավելի լավը կդառնան։ Համոզված եմ, որ նա իրեն շատ լավ կդրսևորի։

Կրոսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Ես խաղացել եմ նրա դեմ Բունդեսլիգայում և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Նրա հետ մեր կիսապաշտպանության կենտրոնն ավելի ուժեղ է դարձել։

Անցյալ մրցաշրջանում ռոտացիան ինչպես իմ, այնպես էլ Արբելոայի օգտին էր։ Մենք կշարունակենք պայքարել ավելի շատ խաղաժամանակ ունենալու համար,-ասել է Կարվախալը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում