Goal.com. Ռոնալդուն` 2013-14թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Goal.com. Ռոնալդուն` 2013-14թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն «Goal.com» պարբերականի վարկածով ճանաչվել է 2013-14թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Ռոնալդուն արդեն երրորդ անգամ է արժնանում նման մրցանակի, լրատվամիջոցի ներկայացուցիչները մրցանակն արդեն հանձնել են պորտուգալացուն:

«Ինձ համար մեծ պատիվ է այն, որ ճանաչվել եմ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում: Համոզված եմ, որ չէի արժնանա այս մրցանակին առանց «Ռեալում» իմ թիմակիցների աջակցության»,-ասել է Ռոնալդուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում