«Բարսելոնան» Ալվեսին նոր պայմանագիր չի առաջարկի

«Բարսելոնան» Ալվեսին նոր պայմանագիր չի առաջարկի

«El Mundo Deportivo»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարող է լքել կատալոնական ակումբն ազատ գործակալի կարգավիճակով:

Բրազիլացու` «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետը լրանալու է 2015 թվականին, գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերում Ալվեսը չի մտնում: Ըստ վերոնշյալ պարբերականի` Էնրիկեն ի դեմս «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոյի` տեսնում է Ալվեսին փոխարինող, թեպետ կոլումբիացին ավելի շատ խաղում է հարձակվողական ոճով:

Արդեն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալվեսը կարող է տեղափոխվել այլ ակումբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Ալվեսի ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում