Դատարանը շարունակում է մեղավոր ճանաչել Մեսսիին

Դատարանը շարունակում է մեղավոր ճանաչել Մեսսիին

Բարսելոնայի դատարանը հրաժարվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ազատել հարկերը չվճարելու համար օրենքի առաջ ունեցած պատասխանատվությունից: 

4 անգամ «Ոսկե գնդակի» արժանացած արգենտինացին մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու համար: Մեսսիի փաստաբանները հուլիսի 17-ին դիմել էին դատարան, որպեսզի ֆուտբոլիստին ազատեին պատասխանատվությունից: Դիմումը մերժվել է, քանի որ դատարանը կասկածում է` Մեսսին կարող էր չիմանալ հոր` Խորխե Մեսսիի քայլերի մասին ու տեղյակ չլիներ, որ հայրը պետական հարկերը չի վճարում: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում