Դիմիտրովը չի մասնակցի Վաշինգթոնի մրցաշարին

Դիմիտրովը չի մասնակցի Վաշինգթոնի մրցաշարին

«Ուիմբլդոն-2014»-ի կիսաեզրափակչի մասնակից Գրիգոր Դիմիտրովը դուրս է եկել Վաշինգթոնի մրցաշարից: Վերջինս 1 399 700 դոլար մրցանակային ֆոնդ ունի: 

Ամերիկային լրատվամիջոցները հաղորդում են, որ Դիմիտրովը մրցաշարը բաց է թողնելու հարբուխի պատճառով: ԱՄՆ-ի մայրաքաղաքի մրցաշարում նա պետք է պայքարեր Յունիչ Սուգիտա-Դոնալդ Յանգ զույգի հաղթողի հետ: Հայտնի է նաև, որ Դիմիտրովին փոխարինելու է Սեմ Գրոթը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում