Ագգերը պատրաստ է զոհողության գնալ հանուն «Բարսելոնայի»

Ագգերը պատրաստ է զոհողության գնալ հանուն «Բարսելոնայի»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Դանիել Ագգերը պատրաստ է զոհողությունների գնալ հանուն «Բարսելոնայում» ելույթ ունենալու: Ֆուտբոլիստը պատրաստ է ավելի քիչ աշխատավարձ ստանալ, բայց կրել «Բարսայի» մարզաշապիկը: Այս մասին տեղեկացնում է «Sport.es»-ը, սակայն գումարի չափ չի նշում: 

Ավելի վաղ հայտնի էր, որ Կատալոնիայի ակումբը կրկին հետաքրքրված է Դանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով, իսկ Ագգերն արդեն վերջնականապես որոշել է լքել «Լիվերպուլը»: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում