Ադվոկատ. Հայաստանի և Ալբանիայի հավաքականներին պետք է զգուշորեն վերաբերվել

Ադվոկատ. Հայաստանի և Ալբանիայի հավաքականներին պետք է զգուշորեն վերաբերվել

Արդեն տեղեկացրել ենք, որ «ՊՍՎ»-ի, «Զենիթի», «ԱԶ Ալկմարի», Ռուսաստանի, Բելգիայի և Հոլանդիայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ: Նոր պաշտոնում առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Ադվոկատը խոսել է առաջիկա ծրագրերից:

«Ինձ համար հետաքրքրական էր Սերբիայի առաջարկը, քանի որ այն շատ տաղանդավոր ու վարպետացած թիմ ունի: Հիմա հավաքականում շատ են լավ ֆուտբոլիստները, ովքեր դեռ խոշոր մրցաշարերի չեն մասնակցել: Սա պետք է փոխել:

Եվրո 2016-ի ուղեգրի նվաճումը կարևոր քայլ կլինի այս ասպարեզում: Մեր խմբում թույլ մրցակիցներ չկան: Զգուշորեն պետք է վերաբերվել Հայաստանի և Ալբանիայի ընտրանիներին: Պարտավոր ենք հաղթել նրանց»,-ասել է Ադվոկատը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլում Սերբիայի հավաքականն ընդգրկված է I խմբում և մրցաշարին մասնակցելու համար մրցելու է Պորտուգալիայի, Դանիայի, Հայաստանի և Ալբանիայի ընտրանիների հետ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում