Ռիբերիի կինն ամուսնուն չի թողնում սափրվել

Ռիբերիի կինն ամուսնուն չի թողնում սափրվել

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պատմել է, որ իր կինը` Վաիբա Ռիբերին չի ցանկանում ամուսնուն սափրված տեսնել:

«Կնոջս շատ է դուրս գալիս իմ այս տեսքը: Ես ցանկանում եմ սափրվել, իսկ նա համոզում է, որ մորուքս թողնեմ: Մեզ մոտ իսկական կռիվ է»,-Ռիբերիի խոսքը մեջբերել է «Բավարիայի» պաշտոնական կայքը:

 

Ֆրանսիացի ֆուտբոլիստն, ով մեջքի վնասվածքի պատճառով չմասնակցեց Աշխարհի առաջնությանը, խոսել է նաև ներկայիս մարզավիճակից:

«Կրկին առողջ եմ և կարող եմ խաղալ. դա շատ կարևոր է: Չեմ համբերում, թե երբ պետք է խաղամ, սակայն դեռ անհրաժեշտ ռիթմի մեջ չեմ: Երբ ես խաղում եմ, ինձ պարզապես արագություն և ռեակցիա է հարկավոր»,-ասել է Ռիբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում