Անչելոտին ընտրում է Կասիլյասին

Անչելոտին ընտրում է Կասիլյասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշել է, որ հաջորդ մրցաշրջանի ողջ ընթացքում թիմի հիմնական դարպասապահը կլինի Իկեր Կասիլյասը: Այս մասին գրում է «Puntopelota.es»-ը:

Նախորդ մրցաշրջանում թիմի դարպասը Լա լիգայի հանդիպումներում պաշտպանում էր Դիեգո Լոպեսը, իսկ Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում՝ Իկեր Կասիլյասը: Այս փաստը մեծ աղմուկ էր բարձրացրել, և իտալացի մասնագետն այս տարի փորձում է խուսափել դրանից:

Միաժամանակ Անչելոտին չի ցանկանում հրաժարվել Դիեգո Լոպեսի ծառայություններից, թեև արքայական ակումբը դեմ չէ վաճառել նրան, եթե շահավետ առաջարկ լինի, և ֆուտբոլիստը տա իր համաձայնությունը: Ինքը՝ Լոպեսը, դժգոհ է այն հանգամանքից, որ ակումբը պատրաստ է իրեն հեշտությամբ այլ ակումբի զիջելու, սակայն ցանկանում է մնալ և պայքարել իր տեղի համար:

Ավելի վաղ նշվում էր, որ Դիեգո Լոպեսը և Իկեր Կասիլյասը չեն կարող հանդես գալ միևնույն թիմում, և նրանցից մեկը պետք է հեռանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում