Գործակալ. Լոպեսը մնում է «Ռեալում»

Գործակալ. Լոպեսը մնում է «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսի գործակալ Մանուել Գարսիա Կիլոնը վստահեցրել է, որ իր հաճախորդը չի հեռանա արքայական ակումբից:

«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ Դիեգո Լոպեսը մնում է «Ռեալում»»,-Կիլոնի խոսքերն է փոխանցում «Puntopelota.es»-ը:

Լոպեսի ապագան մադրիդյան թիմի կազմում հարցականի տակ դրվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ «Լևանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասը շուտով կարող է դառնալ «Ռեալի» խաղացող: Բացի այդ՝ լրատվամիջոցների հավաստմամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նոր մրցաշրջանում դարպասը վստահելու է ավագին՝ Իկեր Կասիլյասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում