Անելկան փորձում է վերադառնալ Լա լիգա

Անելկան փորձում է վերադառնալ Լա լիգա

Ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկան ցանկանում է կրկին հանդես գալ Իսպանիայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է «Puntopelota.es»-ը:

Նշվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստի գործակալը պատրաստվում է կապ հաստատել իսպանական ակումբների հետ՝ առաջարկելով իր հաճախորդի ծառայությունները:

Անելկան Լա լիգայում հանդես է եկել 1 մրցաշրջան. 1999-2000թթ նա անցկացրել է Մադրիդի «Ռեալում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում