«Ման. Յունայթեդը» պատրաստվում է վաճառել Կագավային

«Ման. Յունայթեդը» պատրաստվում է վաճառել Կագավային

25-ամյա կենտրոնական կիսապաշտպան Սինձի Կագավայի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» անորոշության մեջ է:

«The Independent»-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու որոշում կկայացնի: Այսպիսով, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ճապոնացու տրանսֆերը վաճառքի կհանվի:

Հավելենք` նախորդ մրցաշրջանում Սինձի Կագավան մասնակցել է Անգլիայի առաջնության 18 խաղի և կատարել է 4 գոլային փոխանցում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում