Ըստ Կեյհիլի` «Չելսին» չեմպիոն դառնալու լավ հնարավորություններ ունի

Ըստ Կեյհիլի` «Չելսին» չեմպիոն դառնալու լավ հնարավորություններ ունի

«Չելսիի» պաշտպան Գարի Կեյհիլը կարծում է, որ լոնդոնյան թիմը բավականին ուժեղացել է և կարող է պայքարել Անգլիայի առաջնության չեմպիոնական տիտղոսի համար:

«Նախորդ մրցաշրջանում «Չելսին» բավականին ուժեղ էր, բայց դա մեզ չբավարարեց տիտղոս նվաճելու համար: Այս ամռան ընթացքում մենք ուժեղացել ենք և ավելի լավ արդյունքների հույս ունենք:

Իհարկե, այժմ դեռ վաղ է կոնկրետ խոսելը, քանի որ մրցաշրջանը դեռ չի սկսվել, բայց, կարծում եմ, «Չելսին» չեմպիոն դառնալու լավ հնարավորություններ ունի»,-Կեյհիլի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում