Գրիզմանը շնորհակալություն է հայտնել «Ռեալ Սոսյեդադին»

Գրիզմանը շնորհակալություն է հայտնել «Ռեալ Սոսյեդադին»

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը, ով շուտով պայմանագիր է կնքելու Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, շնորհակալություն է հայտնել իր նախկին ակումբին` «Ռեալ Սոսյեդադին»: 

«Ես հայտնվեցի «Ռեալ Սոսյեդադում», երբ 13 տարեկան էի: Այս ակումբն առաջինն էր, որ ինձ կյանքի ուղի տվեց և հավատաց: Շատ եմ աշխատել հաջողության հասնելու համար: Այսօր պետք է միայն շնորհակալություն հայտնեմ «Ռեալ Սոսյեդադին» ինձ տված ամեն ինչի համար»,-Գրիզմանի խոսքը մեջբերել է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» արդեն պաշտոնապես հաստատել է, որ համաձայնություն է ձեռք բերել «Ռեալ Սոսյեդադի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում