Մայքլ Օուեն. Ռոնալդուն բոլոր ժամանակների ամենակատարյալ ֆուտբոլիստն է

Մայքլ Օուեն. Ռոնալդուն բոլոր ժամանակների ամենակատարյալ ֆուտբոլիստն է

«Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը համոզված է, որ ֆոըտբոլի պատմության մեջ չի եղել այնքան բազմակողմանի և կատարյալ խաղացող, ինչպիսին «Արքայական ակումբի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է։

-Կարող եմ ասել, որ որպես լիարժեք, կատարյալ խաղացող Ռոնալդուն թերևս լավագույնն է բոլոր ժամանակներում։

Նա արագաշարժ է, գոլեր է խփում, հավասարապես ուժեղ է երկու ոտքերով էլ, հրաշալի հնարքների է տիրապետում և կարող է գլխով գոլեր խփել։ 

Նա շատ ուժեղ է, կարողանում է խաղալ բոլոր հանդիպումներում և դիմացկուն է։ Չկա այնպիսի բան, որ նա անել չկարողանա,-ասել է Օուենը «Goal.com»-ին տված հարցազրույցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում