Պաշտոնական. «Այնթրախտը» ձեռք է բերել Վալդեսին

Պաշտոնական. «Այնթրախտը» ձեռք է բերել Վալդեսին

Պարագվայցի հարձակվող Նելսոն Վալդեսը պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

30-ամյա հարձակվողը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականի հունիսի 30-ը։ Վալդեսը նոր ակումբում հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։

Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես է եկել «Ալ Ջազիրայում» և «Օլիմպիակոսում»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում