«Բորուսսիան» նոր հարձակվողի կգնի

«Բորուսսիան» նոր հարձակվողի կգնի

Շվեյցարական «Հեկենի» հարձակվող Կարլոս Ստրանբերգը կտեղափոխվի Դուրտմունդի «Բորուսսիա»։

Ինչպես հաղորդում է «Sky Italia»-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, գերմանական ակումբը պայմանավորվել է 18-ամյա հարձակվողի տեղափոխության վերաբերյալ։ Այսօր երիտասարդ ֆուտբոլիստը կժամանի Դորտմունդ, իսկ վաղը բուժզննում կանցնի։

«Բորուսսիան» «Հեկենին» 600.000 եվրա կվճարի, իսկ տարբեր հավելավճարների հետ միասին տրանսֆերը կարժենա 2,25 մլն եվրո։

Ստրանբերգը ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր կկնքի և տարեկան 300.000 եվրո կստանա, իսկ մրցաշրջանը կսկսի երկրորդ կազմում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում