«Բարսան» ուզում է, որ Կուադրադոն Մաթյեի նման ըմբոստանա իր ակումբի դեմ

«Բարսան» ուզում է, որ Կուադրադոն Մաթյեի նման ըմբոստանա իր ակումբի դեմ

«Բարսելոնայի» հաջորդ նպատակը «Ֆիորենտինայի» պաշտպան Խուան Կուադրադոյի ձեռքբերումն է: Այս հարցում կատալոնական ակումբի համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Իտալական ակումբը չի պատրաստվում վաճառել նրան 40 մլն եվրոյից պակաս գումարի դիմաց:

Ինչպես տեղեկացնում է իսպանական «Marca»-ն, «Բարսելոնան» ցանկանում է, որ տեղափոխության գործընթացն արագացնելու նպատակով՝ կոլումբիացի ֆուտբոլիստը հետևի Ժերեմի Մաթյեյի օրինակին և ըմբոստանա իր ակումբի դեմ: Մաթյեն հրապարակավ խնդրել էր «Վալենսիային» բանակցել «Բարսելոնայի» հետ և թույլ տալ իրեն հեռանալ, ինչպես նաև հրաժարվել էր մասնակցել թիմի նախամրցաշրջանային ընկերական 2 հանդիպումների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում