Սքոուլզը կաշխատի որպես հեռուստամեկնաբան

Սքոուլզը կաշխատի որպես հեռուստամեկնաբան

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապշտպան Փոլ Սքոուլզը հեռուստամեկնաբան է դարձել:

Սքոուլզը 4 տարվա պայմանագիր է կնքել BT Sport սպորտային հեռուստաալիքների ցանցի հետ, որն Անգլիայում իր ոլորտի առաջատարներից է համարվում:

2014-2015 մրցաշրջանից սկսած նախկին ֆուտբոլիստը կմեկնաբանի Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում