Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել Ավստրալիա

Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել Ավստրալիա

Ռոնալդինյոն, որը հեռացել է «Ատլետիկո Մինեյրոյից» կարող է կարիերան շարունակել Ավստրալիայում՝ «Սիդնեյի» կամ «Մելբուռնի» կազմում: Այս մասին հայտնում է «Goal.com»-ը: Տրանսֆերային գործընթացը կարող է կարգավորել Լու Ստիկկան՝ այն նույն գործակալը, որը զբաղվել է Ալեսանդրո դել Պիերոյի՝ Ավստրալիա տեղափոխվելու հարցով:

«Բանակցություններ արդեն տեղի են ունեցել: Ռոնալդինյոն հենց այն խաղացողն է, որի կարիքն այս առաջնությունն ունի: Կարծում եմ նրան էլ դուր կգա այստեղի կյանքը»,-ասել է գործակալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում