Սուսոն բանակցում է «Լիվերպուլի» հետ

Սուսոն բանակցում է «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» 20-ամյա հարձակվող Սուսոն, ով նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես եկավ «Ալմերիայում», նոր պայմանագրի համար բանակցում է ակումբի հետ:

«Մենք արդեն բանակցում ենք ակումբի հետ: Հույս ունեմ, որ շատ շուտով նոր պայմանագրի տակ կդնեմ ստորագրությունս: Ես ցանկանում եմ մնալ այստեղ: Ինձ կարևոր եմ զգում այստեղ:

Նախորդ մրցաշրջանում գրեթե բոլոր հանդիպումներին մասնակցել եմ ու օգնել «Ալմերիային», որ կարողանա պահել տեղը Լա լիգայում: Բախտս բերել է` խաղացել եմ Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիի դեմ»,-ասել է Սուսոն: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում