Սթարիջ. Սուարեսի հետ պատմություն ենք կերտել

Սթարիջ. Սուարեսի հետ պատմություն ենք կերտել

«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջն անդրադարձել է Լուիս Սուարեսի` «Բարսելոնա» տեղափոխությանն ու վստահություն հայտնել, որ ակումբը կկարողանա համակերպվել նրա բացակայությանը:

«Գալիք մրցաշրջանում գոլեր խփելու համար ես պետք է աշխատեմ, յուրաքանչյուրս պետք է աշխատի: Յուրահատուկ էր Սուարեսն, ու ես նրան ամենայն բարիք եմ մաղթում: Մենք լավ ժամանակ ենք անցկացրել միսաին: Մենք պատմություն ենք կերտել, սակայն որպես թիմ հիմա էլ շարունակում ենք առաջ գնալ: Հիմա նորեկների ժամանակն է»,-ասել է Սթարիջը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում