«Գրեմիոն» հետաքրքրված է Սկոլարիի ծառայություններով

«Գրեմիոն» հետաքրքրված է Սկոլարիի ծառայություններով

Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին «Գրեմիոն» գլխավորելու հավանական թեկնածուների շարքում է:

«Գրեմիոն» վերջերս է բաժանվել մարզիչ Էնդերսոն Մորեյրոյից: Ակումբի ղեկավարությունը նախ փորձեց բանակցություններ վարել Տիտեի հետ, սակայն վերջինս հայտարարեց, որ մինչև հոկտեմբեր չի պատրաստվում աշխատել: Տիտեի պատասխանից հետո «Գրեմիոյի» նախագահ Ֆաբիո Կոֆֆը սկսել է բանակցել Սկոլարիի հետ: 65-ամյա մասնագետի դիրքորոշման վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:

Հավելենք` Լուիս Ֆելիպե Սկոլարին 1993-96 թվականների արդեն գլխավորել է «Գրեմիոն», նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է ազգային առաջնությունում, դարձել է Բրազիլիայի գավաթակիր և Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում