Դրոգբա. Մոուրինյոն ասում էր, որ մի օր պետք է վերադառնայի

Դրոգբա. Մոուրինյոն ասում էր, որ մի օր պետք է վերադառնայի

«Չելսիի» 36-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան խոսել է Լոնդոնի ակումբ վերադարձի զգացողության մասին:

-Զարմանալի, հրաշալի զգացողություն է: Երջանիկ եմ այստեղ վերադարձիս համար ու անհամբերությամբ սպասում եմ լավագույն երկրպագուների հետ հանդիպմանը: Տեղափոխության մասին որոշում ընդունելը հեշտ էր, քանի որ բարդ է «Չելսիին» ու Ժոզե Մոուրինյոյին «ոչ» ասել:

Շատ հիշողություններ ունեմ այս ակումբի հետ: Մոուրինյոն ասում էր, որ մի օր պետք է վերադառնայի, քանի որ «Չելսին» ու ես համատեղ պատմություն ունենք: Միասին շատ տիտղոսներ ենք նվաճել: Ցանկանում եմ նորից հաղթել,-Դրոգբայի խոսքը մեջբերել են բրիտանական պարբերականները: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում