«Բարսելոնան» գին է սահմանել Ալվեսի տրանսֆերի համար

«Բարսելոնան» գին է սահմանել Ալվեսի տրանսֆերի համար

«Sport.es»-ի հրապարակած տեղեկատվության համաձայն’ «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարող է ազատորեն այլ ակումբ տեղափոխվել: 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2015-ին: Արդեն տեղեկացրել էինք, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերում Ալվեսը չի մտնում:

Հիմա արդեն հայտնի է, թե որքան գումար է պահանջելու կատալոնական ակումբն Ալվեսի տրանսֆերի համար: 15 միլիոն եվրոյի դիմաց Ալվեսը կարող է ցանկացած ակումբ տեղափոխվել: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում