Պաշտոնական. Սկոլարին` «Գրեմիոյի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Սկոլարին` «Գրեմիոյի» գլխավոր մարզիչ

Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին կարիերան շարունակելու է «Գրեմիոյում»: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից: Կողմերի միջև ձեռքբերված համաձայնության վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում:

Նշենք, որ Բրազիլիայի ընթացիկ առաջնության 12-րդ տուրից հետո «Գրեմիոն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը` առաջատար «Կրուզեյրոյին» զիջելով 9 միավոր:

Հավելենք’ Լուիս Ֆելիպե Սկոլարին 1993-96 թվականների արդեն գլխավորել է «Գրեմիոն», նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է ազգային առաջնությունում, դարձել է Բրազիլիայի գավաթակիր և Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում