Վերջին 5 տարում Հայաստան է ներկրվել ավելի քան 346 հազար ավտոմեքենա

Վերջին 5 տարում Հայաստան է ներկրվել ավելի քան 346 հազար ավտոմեքենա

Անցած 5 տարիների ընթացքում Հայաստան է ներկրվել 346 631 ավտոմեքենա։

Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ 2022 թվականին ներկրվել է 44 667 ավտոմեքենա։ «2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 21842»,- նշել է Ֆիդանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում