Ջեկոն չի պատրաստվում հեռանալ «Ման. Սիթիից»

Ջեկոն չի պատրաստվում հեռանալ «Ման. Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն հասկացրել է, որ դեռևս չի պատրաստվում լքել «քաղաքաբնակների» շարքերը:

«Այժմ ակումբի ղեկավարության հետ քննարկում եմ նոր պայմանագրի հարցը: Կարող եմ ասել, որ այս պահին «Մանչեսթեր Սիթիում» գոհ եմ ամեն ինչից»,-ասել է բոսնիացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Էդին Ջեկոյի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում