«Միլանը» կարող է ձեռք բերել Բեն Աֆրային

«Միլանը» կարող է ձեռք բերել Բեն Աֆրային

«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Աֆրան կարող է տեղափոխվել «Միլան»: Այս մասին տեղեկանում ենք «Calciomerato»-ից:

Հայտնի է, որ «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին ցանկանում է թիմի համար ձախ ոտքով խաղացող ֆուտբոլիստի գտնել, ով կկարողանա հանդես գալ աջ եզրում: Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն:

Հավելենք` «Նյուքասլի» և Բեն Աֆրայի միջև գործող պայմանագիրն ավարտվելու է 2015 թվականին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում