«Ման. Յունայթեդի» հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ)

«Ման. Յունայթեդի» հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ)

Նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հաղթանակներ տոնել ընկերական խաղերում և հաջողությամբ պատրաստվել 2014-15թթ. մրցաշրջանի մեկնարկին:

ԱՄՆ-ում ընթացող «International Champions Cup-2014» մրցաշարի երկրորդ տուրում «կարմիր սատանաները» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով 5:3 հաշվով առավելության են հասել «Ինտերի» նկատմամբ: Հիշեցնենք, որ A խմբում կայացած մյուս խաղում «Ռեալը» նվազագույն հաշվով զիջել է «Ռոմային»: Այժմ վան Գալի թիմը միանձնյա գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը:

«International Champions Cup-2014»

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ինտեր»

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար` 5:3

Հետևեք մեզ նաև Telegram-ում