Լյուկ Շոու. Համամիտ եմ Լուի վան գալի հետ

Լյուկ Շոու. Համամիտ եմ Լուի վան գալի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը վերջերս հայտարարել էր, որ Լյուկ Շոուն դեռևս լավ մարզավիճակ ձեռք չի բերել: Պաշտպանը նշել է, որ համամիտ է մարզչի կարծիքի հետ, բայց ամեն ինչ անելու է մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար:

«Համամիտ եմ վան Գալի հետ: «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալով դու միշտ պետք է լինես հիանալի մարզավիճակում: Ես առողջ եմ, բայց դեռ պատրաստ չեմ այն ծանրաբեռնվածությանը, որը կա:

Կշարունակեմ աշխատել, որպեսզի մրցաշրջանի մեկնարկում լավ մարզավիճակում լինել: Դա ինձ մոտիվացիա է հաղորդում, քանի որ հույս ունեմ հանդես գալու մեկնարկային կազմում»,-Լյուկ Շոուի խոսքը մեջբերել ենք «Sky Sports»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում