Վաշինգթոնը միավորել է թենիսիստներին և ֆուտբոլիստներին (ֆոտոշարք)

Վաշինգթոնը միավորել է թենիսիստներին և ֆուտբոլիստներին (ֆոտոշարք)

Վաշինգթոնի մրցաշարի մասնակիցներ Թոմաշ Բերդիխը, Կեի Նիսիկորին, Ջեյմի Մարրեյը հանդիպել են «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Խուան Մատայի, Անդեր Էրրերայի, Լուիս Անտոնիո Վալենսիայի հետ, ովքեր թիմի հետ ԱՄՆ-ում մասնակցում են ուսումնամարզական հավաքի: 

Մարզիկները փոխանակվել են մարզահագուստով, լուսանկարվել են և ցուցադրել են իրենց խաղային ընդունակությունները:

«Այս տղաներին մենք կարողանում էինք տեսնել միայն հեռուստացույցով, իսկ այժմ նրանց հետ հանդիպելու հնարավորություն ստեղծվեց: Հիանալի էր ծանոթանալը, զրուցելը և նվերներով փոխանակվելը»,-Թոմաշ Բերդիխի խոսքը մեջբերում ենք ATP-ի պաշտոնական կայքից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում