Անչելոտին չի բացառել` Ռոնալդուն կարող է մասնակցել «Ման. Յունայթեդի» դեմ խաղին

Անչելոտին չի բացառել` Ռոնալդուն կարող է մասնակցել «Ման. Յունայթեդի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առողջական վիճակի մասին: Հիշեցնենք, որ պորտուգալացուն անհանգստացնում է ծնկի վնասվածքը, և նա այժմ մարզվում է անհատական ծրագրով:

«Կրիշտիանուն լավ է մարզվում, անհատական ծրագրով: Երեքշաբթի օրը նա երկու մարզում է անցկացրել: Տեսնենք` կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին: Կարծում եմ` նրա` ծնկի հետ կապված խնդիրներն անցյալում են, բայց մենք պետք է զգույշ լինենք»,-ասել է Անչելոտին:

Հավելենք` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» ընկերական հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում