Շոյգու․ԱԹՍ-ների նպատակը Մոսկվայի քաղաքացիական օբյեկտներն են եղել
30/05/2023 15:50
Նմանատիպ
Մոսկվայի վրա գրոհող անօդաչուների նպատակը մայրաքաղաքի քաղաքացիական օբյեկտներն էին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրել է Московский Комсомолец-ը։
ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այսօր առավոտյան Կիևն «ահաբեկչություն է իրականացրել» Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի քաղաքացիական օբյեկտների վրա․ հարձակմանը մասնակցել է ութ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք, բոլորը ոչնչացվել են։
Ըստ նրա՝ երեք ԱԹՍ ճնշվել է էլեկտրոնային Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, որից հետո անօդաչուները կորցրել են կառավարումն ու շեղվել թիրախներից։ Եվս հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել Մոսկվայի մարզում «Պանցիր» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի օգնությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում