Դրամի փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ

Դրամի փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ

Մայիսի 31-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 386.62 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.77 դրամ:

Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 2.13 դրամով և կազմել 412.76 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 3.80 դրամով և կազմել 424.67 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 2.47 դրամով և կազմել 477.94 դրամ:

Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 148.99 դրամ: Իրանական ռիալի (IRR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 0.92 դրամ՝ 100 ռիալի համար:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Ոսկու (XAU) գինն աճել է 62.82 դրամով և կազմել 24269.19 դրամ: Արծաթի (XAG) գինն աճել է 1.44 դրամով և կազմել 289.06 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում