Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր
01/06/2023 18:43

Նմանատիպ
Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը նախատեսում է ընդլայնել ԵՄ երկրներում զինամթերքի արտադրությունը:
Այս մասին պարզ է դառնում ԵԽ-ի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրությունից:
«Զինամթերքի արտադրության աջակցության կանոնակարգի» նպատակն է ավելացնել Ուկրաինային զինամթերքի և հրթիռների մատակարարումը, ինչպես նաև համալրել անդամ երկրների զինանոցները:
ԵԽ պատգամավորներն այժմ բանակցություններ կսկսեն Եվրոպական խորհրդի հետ՝ քաղաքական համաձայնության հասնելու համար, որի շուրջ քվեարկություն կկայանա հուլիսին:
Այս ծրագրի ֆինանսավորման համար ԵՄ-ն իր բյուջեից կհատկացնի 500 միլիոն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում