Գրոժան. Սիրում եմ «Լոտուսը», բայց ցանկանում եմ հաղթել
07/08/2014 17:54

Նմանատիպ
«Լոտուսի» ավտոարշավորդ Ռոմեն Գրոժանը հայտարարել է, որ ակումբի նկատմամբ ունեցած սերը բավարար չէ այստեղ ելույթները շարունակելու համար:
«Ես սիրում եմ «Լոտուսը», սիրում եմ ժամանել Էնստոուն, ինձ շատ է դուրս գալիս թիմի մթնոլորտը, բայց, վերջ ի վերջո, ցանկանում եմ արշավներում հաղթանակ տոնել:
Իհարկե, վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում թիմն ավելի լավ հանդես կգա, քան այժմ: Թիմն աշխատում է, և պետք է ամեն ինչ լավ լինի, բայց չգիտեմ` ես կլինեմ այնքան լավը, որքան 2012 կամ 2013 թվականներին: Չեմ ցանկանում մտածել, թե հաջորդ մրցաշրջանում ինչ հնարավոր կլինի անել և ինչ` ոչ, ցանկանում եմ պարզապես անել այն, ինչ կարողանում եմ»,-Գրոժանի խոսքը մեջբերում ենք «Autosport»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում