Ուկրաինան հրապարակել է պատերազմում Ռուսաստանի կորուստները

Ուկրաինան հրապարակել է պատերազմում Ռուսաստանի կորուստները

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է հունիսի 4-ի դրությամբ Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի կորուստների վերաբերյալ տվյալներ։

Ըստ Ուկրաինայի՝ ռուսական կողմի ընդհանուր մարտական կորուստները 2022թ-ի փետրվարի 24-ից մինչև օրս կազմել են մոտավորապես 209 940 մարդ:

Տեղեկության մասին գրում է korrespondent.net-ը:

Մարդկային կորուստներից բացի Ուկրաինայի ԳՇ-ն հրապարակել է ռուսական բանակի տեխնիկական կորուստները՝ 3837 տանկ, 7512 զրահապատ մարտական մեքենա, 3555 հրետանային համակարգ, 583 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 344 ՀՕՊ համակարգ, 313 ինքնաթիռ, 298 ուղղաթիռ, 3175 անօդաչու թռչող սարք, 1132 թևավոր հրթիռ, 18 նավ/ նավակ, 6305 ավտոմոբիլային տեխնիկա, 479 հատուկ տեխնիկա:

Հավելենք, որ ՌԴ ՊՆ-ն պատերազմում իր զոհերի մասին տվյալներ չի ներկայացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում