Բ.Սահակյանն ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է փոխգործակցության հետագա ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, ինչի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում