ԵՄ-ն պետք է ունենա սեփական բանակ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն պետք է ունենա սեփական բանակ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ ՆԱՏՕ-ից բացի միացյալ Եվրոպան պիտի ունենա սեփական զինված ուժեր՝ ռազմական մարտահրավերներին արձագանքելու համար։

Այս մասին հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի հայտարարությանը։

Արձագանքելով հարցին, թե արդյոք նա աջակցում է «Եվրամիության բանակի» ստեղծման գաղափարին, Լայենն ասել է. «Դրան ես լիովին աջակցում եմ: Բայց դժվարությունը կայանում է նրանում, թե ով պետք է որոշում կայացնի, որպեսզի նման բանակ գործի դնի: Այս հարցի շուրջ դեռ շատ քննարկումներ կան»:

Պարզ է, որ ԵՄ շատ երկրներ ՆԱՏՕ-ի անդամ են, բայց դաշինքը չի կարող լինել ամենուր», – մանրամասնել է եվրահանձնաժողովի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում