Instagram-ում կարող է հայտնվել նոր չատբոտ

Instagram-ում կարող է հայտնվել նոր չատբոտ

Instagram-ը շուտով կարող է ներդնել արհեստական ինտելեկտի տարրեր, որոնք կվերափոխեն սոցիալական ցանցի էությունը։

Ըստ տեղեկությունների՝ շուտով այս սոցիալական ցանցը կարող է ինտեգրել իր սեփական չատբոտը, որի հետ հնարավոր կլինի զրուցել:

Ինժեներ Ալեսանդրո Պալուցին Twitter-ի իր էջում հրապարակել է սքրինշոթ, որտեղ ցուցադրվում է արհեստական բանականության չատբոտ, որը կարող է պատասխանել օգտատերերի հարցերին և նրանց խորհուրդներ տալ: Ինժեների խոսքով՝ բոտը կստանա անհատականացված կարգավորումներ․ հարթակի օգտատերերը կկարողանան հարմարեցնել այն՝ ըստ իրենց նախասիրությունների։

Instagram-ի չատբոտը կարող է օգտակար լինել այն մարդկանց համար, որոնք դժվարանում են լուսանկարներին ուղեկցող տեքստային հաղորդագրություններն ինքնուրույն գրել: Ենթադրվում է նաև, որ ալգորիթմը կարող է օգտագործվել այլ օգտատերերի հետ զրույցների ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում