Ջորջ Սորոսը անցնում է թոշակի. Հայտնի է, թե ով կփոխարինի նրան

Ջորջ Սորոսը անցնում է թոշակի. Հայտնի է, թե ով կփոխարինի նրան

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը իր 25 միլիարդ դոլար արժողությամբ ֆոնդային կայսրության վերահսկողությունը հանձնում է որդուն՝ Ալեքսանդրին։ Այս մասին կիրակի հայտնել է The Wall Street Journal-ը։

Հրատարակչության տվյալներով՝ դեկտեմբերին 92-ամյա Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամների» տնօրենների խորհուրդը նախագահ է ընտրել նրա որդուն՝ Ալեքսանդրին։ Այսպիսով, 37-ամյա Ալեքսն այս պաշտոնում փոխարինել է հորը։ Նա նաև ծառայում է որպես Սորոսի քաղաքական գործողությունների հանձնաժողովի նախագահ: Բացի այդ, Ալեքս Սորոսը ներդրումային կոմիտեի ընտանիքի միակ անդամն է, ով վերահսկում է Soros Fund Management-ը, որը կառավարում է հիմնադրամի և ընտանիքի միջոցները:  Առաջիկա տարիներին 25 մլրդ. դոլարի մեծ մասն ուղղվելու է Բաց հասարակության հիմնադրամին։ Միաժամանակ, մոտ 125 մլն դոլար կհատկացվի քաղաքական գործողությունների հանձնաժողովին։

Պարբերականի տեղեկություններով՝ եղել են այնպիսիք, ովքեր կասկածում էին, որ Ջորջ Սորոսը թոշակի կգնա։ Հարցազրույցում նա ասել է, որ «հիմնականում» չէր ցանկանա, որ հիմնադրամը «անցնի երեխաներից մեկի ձեռքը»։ Ֆինանսիստի կարծիքով՝ հիմնադրամը պետք է կառավարի նա, «ով ավելի հարմար է դրա համար»։ Այդուհանդերձ, Ալեքսը շահեց հոր վստահությունը, քանի որ հաճախ էր փոխարինում նրան կազմակերպության գրասենյակներ ամբողջ աշխարհով մեկ շրջագայելիս։ «Նա արժանի էր դրան»,- ասել է Ջորջ Սորոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում