Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքել
12/06/2023 15:46

Նմանատիպ
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչության կողմից սամանվել է Պաշտպանության Նախարարության հետ պայմանագիր կնքելու պահանջ՝ ուղղված Ուկրաինայում ռազմական կոնֆլիկտին մասնակցող բոլոր կամավորական ջոկատներին, որի վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 1-ն է։
Արդեն իսկ հայտնի է դարձել, որ չեչենական «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատը կնքել է նման պայմանագիր երկուշաբթի օրը։
Սակայն, ըստ France24 լրատվական ընկերության հրապարակած տեղեկատվության՝ «Վագներ» Մասնավոր զինվորական ընկերությունը հրաժարվել է ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելուց։
Խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը պատճառաբանել է տրված մերժումը նրանով, որ «Շոյգուն չի կարող ճիշտ կերպով կառավարել զինվորական կազմավորումները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում