Ուելբեք. Նախկինում ինձ պատկերացնում էի «Արսենալում» խաղալիս
03/09/2014 17:12

Նմանատիպ
Լոնդոնի «Արսենալի» նորեկ Դենի Ուելբեքը խոստովանել է, որ միշտ երազել է հանդես գալ զինագործների կազմում:
«Ես հիմա ոգևորված եմ: Հիանալի է այս ակումբի մի մասը լինելը: Ես միշտ հետևում էի այս թիմի ելույթներին: Նախկինում ինձ պատկերացնում էի այս թիմում խաղալիս: Այն, որ դա վերջապես տեղի ունեցավ, շատ հուզիչ է»,-հարձակվողի խոսքերն է փոխանցում «Daily Mail»-ը:
Դենի Ուելբեքը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» է տեղափոխվել 16 մլն ֆունտ ստեռլինի դիմաց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում