Ս.Սարգսյանը դիտել է Վ. Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն երեկ երեկոյան այցելել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, դիտել Վ. Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումը, հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:

Սունդուկյանցիներն այն մոտ մեկ ամիս առաջ ներկայացրել են նաև մշակութային համաշխարհային օլիմպիադայի շրջանակում Միացյալ Թագավորությունում անցկացվող համաշխարհային շեքսպիրյան թատերական փառատոնի ժամանակ՝ շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում և շահել փառատոնի Գրան-պրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում