Իսպանիայի հավաքականը կրկին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Նմանատիպ
«Եվրո-2012» – ի եզրափակչում Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը 4:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Իտալիայի ընտրանուն:
Խաղի հաշիվը բացվել է հանդիպման 14-րդ րոպեին՝ Դավիդ Սիլվան գլխի հարվածով եզրափակել է ՍեսկՖաբևեգասի նախաձեռնած գրոհը: Առաջին խաղակեսի ավարտին իսպանացիների կիսապաշտպան Հորդի Ալբան կրկնապատկել է խաղիհաշիվը: Եւս երկու գոլ իսպանացիները խփել են երկրորդ խաղակեսի ընթացքում: 84-րդ րոպեին աչքի է ընկել փոխարինման ելած Ֆերնանդո Տորրեսը: Խաղի վերջնական հաշիվը հանդիպման 88-րդ րոպեին հաստատագրել է մինչ եզրափակիչը Իսպանիայի հավաքականում ոչ մի րոպե չխաղացած Խուան Մատան:
Նշենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսի մեծամասնությունն իտալացիները խաղացել են 10 հոգով, քանի որ 61-րդ րոպեում վնասվածքի պատճառով խաղը լքել է Տիագո Մոտան: Իտալավի ֆուտբոլիստին ոչ ոք չկարողացավ փոխարինել, քանի որ մինչ այդ պահը նրանց մարզիչ Չեզարե Պրենդելին օգտվել էր փոխարինման բոլոր երեք հնարավորություններից:
«Եվրո-2012» – ի եզրափակչի լավագույն խաղացող է ճանաչվել Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան:
Նշենք, որ դառնալով 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն՝ Իսպանիայի հավաքականը դարձել է պատմական ռեկորդի հեղինիակ: Մինչ օրս աշխարհի և ոչ մի հավաքականի չի հաջողվել առանց ընդմիջման դառնալ ֆուտբոլային երեք խոշոր մրցաշարերի հաղթող: Հիշեցնենք, որ իսպանացիները հաղթել էին նաև Եվրոպայի 2008 թվականի և Աշխարհի 2010 թվականի առաջնություններում: