Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել:
Ադրբեջանական լրատվամիջողների հաղորդմամբ՝ երկու ադրբեջանցի զինծառայող պայթել են ականի վրա արցախա-ադրբեջանական զորքերի սահմանագծին՝ Աղդամի հատվածում:
Տեղեկատվության համաձայն՝ պայթյունի հետևանքով զինծառայողներ Սաբիր Քերիմլին ու Իսմայիլ Հուսեյնովը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
Նշենք, որ վերջին ամիսներին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված լուրերի համաձայն՝ ականի պայթյունից մոտ մեկ տասնյակ ադրբեջանցի զինծառայողներ են տուժել: