«Հրապարակ». Էդոյի աղջիկն «ախրանայով» է դասի գնում

««Լավագույն բարերար» անվանակարգում հաղթած Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ոչ անհայտ Էդուարդ Բաբայանն իր դստերը երկու թիկնապահներով է ճանապարհում Երևանի պետական համալսարան` դասի:

Աղջիկը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Եվ չնայած ԵՊՀ մուտք գործելու համար երիտասարդները պետք է անպայման ուսանողական տոմս ունենան, սակայն թիկնապահներն Էդոյի դստերն ուղեկցում են լսարան և ֆակուլտետի միջանցքում սպասում:
Մոտ մեկ շաբաթ առաջ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը հայտնվել է նրանց թիրախում:

Թիկնապահները ծաղրել են դասախոսին, նրան «ապեր»-ով դիմել, վերջինս նկատողություն է արել նրանց, և վիճաբանություն է սկսվել: Աղմուկի վրա դուրս է եկել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը` Գեղամ Պետրոսյանը: Բանը նույնիսկ հասել է հրմշտոցի: Մոտեցել են նաև համալսարանի պահակակետի աշխատողները, բայց, տեսնելով Էդոյի ախրաննիկներին, անցել են նրանց կողմը:

Երեկ կապվեցինք Ալեքսանդր Սաֆարյանի հետ, վերջինը չհերքեց միջադեպի մասին լուրը, բայց նկատեց, որ տեղեկություններն ուռճացված են»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում