Կենդանաբանական այգին դարձել է «գազանների որբանոց»

Ես գիտեի “Գազանանոցը” դարձել է “Կենդանաբանական այգի”, բայց ես սխալ գիտեի: Գազանանոցը ոչ միայն մանացել է գազանանոց, այլ նաև այնտեղ աշխարհին անհայտ նոր գազաններ են հայտնվել հանձինս այգու սրճարանի որոշ մատուցողուհիների: Բախտներս բերեց, որ ես գազանների վրա կարողանում եմ անհրաժեշտ ձևով ազդել թե չէ էս նոր սորտի գազանները մեզ հում-հում կուտեին: Իսկ իրականում խայտառակություն էր գազանանոցի վիճակը կենդանիների հալալ կեսը չկար’ ոչ կոկորդիլոս, ոչ գորիլա, ոչ զեբր, ոչ ընձուխտ … Էն եղածներն էլ բետոնի վրա էին “ապրում”: Մի խոսքով խայտառակություն ու շատ տխուր վիճակ: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ գազանանոցին պատկանող 40 հեկտար տարածությունից, միայն 7-ն է օգտագործվում ու վաաաայ էտ օգտագործվելուն, իսկական “ԳԱԶԱՆՆԵՐԻ ՈՐԲԱՆՈՑ” 🙁

 

Հայկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Facebook սոցիալական ցանց 

Հետևեք մեզ նաև Telegram-ում