Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները քննարկվել են Լիբանանում

Լիբանանում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հերթական նիստը, որը վարում էր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Հանդիպման օրակարգի հիմնական հարցն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ հետագա ծրագրերի և գործողությունների համակարգումը: Քննարկվեցին նաև կենտրոոնական, տարածաշրջանային եւ տեղական մարմինների ծրագրերի իրականացման հնարավորություններն ու մեխանիզմները:

Ընդգծվեց Հայաստանում և Սփյուռքում նախատեսվող աշխատանքների ընդհանուր ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում